e-zang

e-zang կորպորատիվ IP հեռախոսակապ

IP- PBX կամ VoIP համակարգը նոր մակարդակի է տեղափոխում Ձեր ընկերության հեռախոսային հաղորդակցումը: Ի տարբերություն ստանդարտ հեռախոսալարերի, VoIP տեխնոլոգիան ձայնային ազդանշանը փոխանցում է ինտերնետի միջոցով, ինչը զգալիորեն տնտեսում է ծախսերը եւ թույլ է տալիս ունենալ ավելի որակյալ հեռախոսակապ՝ հարմարեցված Ձեր ընկերության պահանջներին: Անկախ Ձեր ընկերության մեծությունից Դուք կարող եք տեղադրել e-zang համակարգը եւ օգտվել իր բազմաթիվ հետաքրքիր հնարավորություններից՝ ավելի արդյունավետ դարձնելու Ձեր գործընկերների, հաճախորդների եւ աշխատակիցների միջեւ հաղորդակցումը:

Համակարգն աշխատում է անվճար, բաց կոդով ծրագրային հենքի վրա, ինչը նշանակում է, որ կայանի տեղադրումից եւ կարգաբերումից հետո չկա որեւէ վճարման պարտավորություն տարեկան լիցենզիաների համար: e-zang-ը թույլ է տալիս միավորել ընկերության բոլոր մուտքային եւ ելքային զանգերը մեկ հարթակում, ստեղծել ընդհանուր հեռախոսային տիրույթ նույնիսկ աշխարհագրորեն տարանջատված ստրաբաժանումների միջեւ, իրականացնել կոնֆերանս զանգեր, վերահասցեավորել եւ ձայնագրել զանգերը, օգտագործել ավտոմատ ձայնային մենյու եւ այլ: Իսկ մեր սպասարկման ծառայությունը կապահովի ցանկացած փոփոխությունների եւ թարմացումների իրականացումը թե ընդհանուր համակարգի եւ թե առանձին օգտատերերի համար:

Բազային փաթեթ
ezang-base-01-icon Մուտքային զանգերի ընդունում
ezang-base-02-icon Ներքին զանգերի կատարում
ezang-base-03-icon Ներքին զանգերի համար զանգողի նույնականացում եւ ցուցադրում
ezang-base-04-icon Զանգերի վերահասցեավորում
ezang-base-05-icon Զանգի սպասում , Երաժշտության տեղադրում սպասելու ժամանակ
ezang-base-06-icon Ելքային զանգերի կատարում
ezang-base-07-icon Զանգի ավտոմատ փոխանցում զբաղված լինելու կամ չպատասխանելու դեպքերում
ezang-base-08-icon Ներքին համարների կարգաբերում
ezang-base-09-icon IP հեռախոսների տեղադրում, կարգաբերում
ezang-base-10-icon Արտաքին SIP համարների կարգաբերում
Ընդլայնված փաթեթ
ezang-advanced-01-icon Ձայնային մենյու՝ IVR համակարգ (Interactive Voice Response)՝ ձայնային ողջույնի տեղադրում, տեղեկատվության տրամադրում եւ զանգերի սպասարկում ավտոմատ ռեժիմով 24/7
ezang-advanced-02-icon Ստեղնաշարի միջոցով մուտքային զանգերի հրահանգների կառավարում
(Պարտադիր է IVR համակարգը)
ezang-advanced-03-icon Խոսակցությունների ձայնագրում եւ ձայնագրությունների լսում
ezang-advanced-04-icon Ձայնային փոստ (Voicemail)
ezang-advanced-05-icon Կոնֆերանս զանգերի կազմակերպում
ezang-advanced-06-icon Ելքային միջազգային, միջքաղաքային եւ այլ ուղղություններով զանգերի կատարման սահմանափակում
ezang-advanced-07-icon GSM երթուղիչի կարգաբերում Հայաստանում գործող տարբեր օպերատորների ցանցերում անվճար կամ պլանային տարիֆից կախված՝ ինքնարժեքով զանգեր կատարելու
ezang-advanced-08-icon Ներքին ոչ թվային առկա հեռախոսների ինտեգրում
ezang-advanced-09-icon Մասնաճյուղերի միավորում մեկ e-zang համակարգում
ezang-advanced-10-icon e-zang կառավարման վահանակի տրամադրում
ezang-advanced-11-icon Ոչ SIP տեսակի առկա արտաքին քաղաքային համարների ինտեգրում

Ի՞նչ է անհրաժեշտ e-zang համակարգի տեղադրման համար

  • Ինտերնետ հասանելիություն.
  • Հեռախոսակայաններ կամ ծրագրային հեռախոսներ.
  • Գրասենյակային ԱՀԿ (ավտոմատ հեռախոսակայան).
  • Բազմագծային հեռախոսահամար մուտքային զանգերի համար:

Մենք կհոգանք մնացած բոլոր տեղադրման եւ կարգաբերման աշխատանքների մասին