Ձեր կազմակերպության տեղեկատվական ենթակառուցվածքի ադմինիստրավորում եւ կառավարում կյանքի ողջ ցիկլի ընթացքում: Ծառայությունները ընգրկում են Ձեր ՏՏ Ենթակառուցվածքի ամբողջական սպեկտրը՝ աշխատակայաններ, սերվերներ, ցանցեր, ծրագրային ապահովում, տվյալների բազաներ, ամպեր, հոսթինգ, վիրտուալ միջավայրեր, ինչպես նաեւ ՏՏ ինժեներական ենթակառուցվածքներ:
Աշխատակայանների ադմինիստրավորում
Աշխատակայանների պրոակտիվ նախապահպանում եւ կառավարում, սկսած տեղադրումից եւ կարգաբերումից մինչեւ ընթացիկ սպասարկում
Սերվերների ադմինիստրավորում
Սերվերային միջավայրի բարձր գործունակության եւ հասանելիության ապահովում՝ սերվերների վրա հիմնված տարբեր բիզնես գործառույթների, ինչպես նաեւ մշտադիտարկում աշխատանքի անընդհատության համար
Ցանցերի նախագծում, տեղադրում եւ ադմինիստրավորում
Անվտանգ եւ օպտիմալ ցանց, ներառյալ ճարտարապետության դիզայն եւ իրականացում, IP հասցեների գույքագրում, ցանցի ռեսուրսների օպտիմալացում, երթուղիչների եւ անջատիչների կարգաբերում, ծրագրերի տեղադրում եւ թարմացում
Մշտադիտարկում եւ նախապահպանում
Երբ վաղաժամ տեղեկացումը, պրոակտիվ քաղաքականությունը, կանխատեսող եւ կանխարգելիչ մոտեցումը օգնում են Ձեզ լինել մեկ քայլ առաջ 24*7*365
Ծառայությունների մատուցման եւ աջակցման կենտրոն
Մեկ պատուհան Ձեր բոլոր հարցումների ուղղման եւ հաշվետվողականության համար
Տվյալների պահոցների եւ հենքերի ադմինիստրավորում
Ձեր տվյալների գործունակության ապահովում տեղեկատվության ողջ կյանքի ընթացքում՝ ստեղծում, մշակում, փոխանակում, պահպանում, արխիվացում եւ որոնում՝ ելնելով գաղտնիության, մատչելիության եւ ամբողջականության սկզբունքներից
Պահուստավորում եւ վերականգնում
Արձագանքման, վերականգման եւ անընդհատությունն ապահովող միջոցառումների փաթեթ, որն ուղղված է կանխարգելելու բիզնեսի վրա կրիտիկական ազդեցությունը
ՏՏ գնումների կառավարում
Ձեռքբերումների կառավարում սկսած տեխնիկական չափանիշների սահմանումից մինչ որակի վերահսկողություն
Միջոցառումների տեխնիկական աջակցում
Մասնագիտական աջակցություն նշված վայրում՝ Ձեր կոնֆերանսների, շնորհանդեսների եւ այլ միջոցառումների անխափան ընթացքն ապահովելու համար
ՏՏ ենթակառուցվածքի տեղափոխում
Երբ տեղափոխումն այլեւս սթրեսային չէ, քանի որ Ձեր բիզնես-գործընթացները մնում են անխափան