Անառարկելի ճշմարտություն մեր մասին

2011 թվականին հիմնադրված ABS Technologies (նախկինում ABS Absolute) ընկերությունը մատուցում է կառավարելի ՏՏ ծառայություններ` ներդնելով ՏՏ լավագույն փորձը եւ միջազգային ՏՏ չափանիշները իր հաճախորդների համար մրցակցային առավելություններ ապահովելու նպատակով:

Մեր կողմից առաջարկվող կառավարելի ծառայությունների պորտֆոլիոն ընդգրկում է ՏՏ գործառնությունների հիմնական բաղադրիչները` համակարգերի եւ ենթակառուցվածքների սպասարկումից մինչեւ ՏՏ համակարգերի անընդհատության կառավարում, Տեղեկատվական անվտանգության եւ տեղեկատվական համակարգերի աուդիտ:

ՏՏ ոլորտում ավելի քան 20 տարվա փորձ ունեցող մեր բարձրակարգ մասնագետները հավատարմորեն իրականացնում են ընկերության առաքելությունը` ապահովելով մեր հաճախորդների համար տվյալ դասի լավագույն ՏՏ լուծումները՝ դրանով իսկ ընդլայնելով նրանց հնարավորությունները եւ թույլ տալով կենտրոնանալ իրենց հիմնական գործունեության վրա:

ABS արժեքներ

Մեր ապրանքանիշի անվան առաջին երեք տառերը պատահական չեն։ Անգլերենում սա այն հիմնական արժեքների հապավումն է, որոնք ընկած են մեր աշխատանքի հիմքում եւ օգնում են, որպեսզի Ձեր ՏՏ֊-ն դառնա առավել արդյունավետ

Anticipation – Կանխատեսում

Կանխատեսող պրոակտիվ «մեկ քայլ առաջ» մոտեցումը հանդիսանում է բացառիկ սպառողական փորձի ապահովման բանալին: Մոտեցումը ենթադրում է ծառայությունների մատուցման ընթացքում կանխարգելիչ միջոցների կիրառում՝ ՏՏ միջադեպերի կանխատեսման, հայտնաբերման եւ լուծումների տրամադրման համար՝ նախքան դրանց բացասական ազդեցությունը բիզնես գործընթացների վրա։

Business Focus – Բիզնես ուղղվածություն

Մենք սպասարկում ենք կազմակերպություններ, այլ ոչ թե համակարգիչներ։ Նախ եւ առաջ մենք ամբողջությամբ ուսումնասիրում ենք մեր հաճախորդների բիզնես կարիքները եւ օգնում նրանց հասնել իրենց նպատակներին` վերջիններիս ՏՏ ենթակառուցվածքների արդյունավետ կառավարման միջոցով:

Security – Անվտանգություն

Մենք բացարձակապես կիրառում ենք անվտանգության լավագույն միջոցները՝ տեղեկատվության գաղտնիությունն, ամբողջականությունն ու հասանելիությունն ապահովելու համար։

ABS սկզբունքներ

Մեր հաճախորդների շրջանում ձեռք բերված վստահությունը հիմնված է մի քանի բացարձակ սկզբունքների վրա, որոնք պահպանվում են մեր առօրյա աշխատանքում․

Ազնվությունը

մեր հաճախորդների եւ գործընկերների հետ երկարաժամկետ և վստահության վրա հիմնված հարաբերությունների անկյունաքարն է

Ընկերական հարաբերությունները

արժեւորվում են անկախ պայմանագրից

Ինքնակատարելագործումը

մեր հիմնական շարժիչ ուժն է

Աշխատանքի շարունակելիությունը

համարվում է մեր կողմից սահմանված կարևորագույն առաջնահերթություններից մեկը

Անկախությունը մատակարարներից

ապահովում է անհրաժեշտ ճկունություն եւ անկողմնակալություն գնումների գործընթացների կառավարման ժամանակ առաջարկություններ ներկայացնելիս՝ առանց հղում կատարելու որևէ կոնկրետ ապրանքանիշի կամ արտադրանքի

Լուծումների արդյունավետությունն

ապահովվում է ոլորտի հսկայական փորձի եւ ստուգված գործիքների, մեթոդների եւ գործընթացների կիրառման շնորհիվ

Ծախսերի արդյունավետությունն

ապահովվում է ՏՏ ներդրումների առավելագույն վերադարձի հաշվին

Հստակ կողմնորոշվե՞լ եք

Անկախ նրանից, թե ինչ գործունեություն եք ծավալում, տեղեկատվական տեխնոլոգիանները, անշուշտ, հանդիսանում են այդ ոլորտի բաղկացուցիչ մասը։ Եթե կարծում եք, որ ՏՏ կարեւոր դերակատարում ունի Ձեր կազմակերպությունում եւ փնտրում եք մասնագիտացված, երկարաժամկետ, արդյունավետ ՏՏ լուծումներ Ձեր բիզնես խնդիրների լուծման համար, կապ հաստատեք մեզ հետ՝ զանգահարելով +374 12 912 912 հեռախոսահամարով: Մենք սիրով կհամագործակցենք Ձեզ հետ:

1. Նախնական ուսումնասիրություն

2. Պայմանագրի կնքում

3. Տեխնիկական ստանդարտացում

4. Ընթացիկ սպասարկում