
Ի հավելումն Էլ․փոստ համակարգի կառավարման եւ կիբերանվտանգության ծառայությունների՝ ABS Technologies-ը առաջարկում է EasyDMARC լուծումը՝ մեր հաճախորդների դոմենները եւ բիզնեսի համար կարեւոր տեղեկատվությունը էլ.փոստի օգտագործմամբ հարձակումներից պաշտպանելու համար։
Կիբերհարձակումների ավելի քան 90% սկսվում են էլ․փոստից, իսկ բիզնեսները հանդիսանում են ֆիշինգի, սպուֆինգի եւ վնասակար ծրագրերի հիմնական թիրախ։
DMARC-ը (Domain-based Message Authentication, Reporting, and Conformance) էլ․փոստի անվտանգության հզոր մեխանիզմ է, որը պաշտպանում է դոմեն-սպուֆինգից, ֆիշինգ հարձակումներից և այլ զեղծարար գործողություններից։
Ո՞ւմ համար է DMARC-ը
Անկախ ձեր կազմակերպության մեծությունից՝ փոքր ստարտափ, թե մեծ ձեռնարկություն, եթե դուք հաճախորդներին ուղարկում եք էլ․նամակներ, հաշիվներ կամ նորություններ ձեր կորպորատիվ դոմենից՝ դուք կարող եք դառնալ կեղծման թիրախ։
Ինչպե՞ս է աշխատում DMARC-ը
DMARC-ը նման է վստահության թվային կնիքի, որը որպես առաջնագծի պատշտպանական վահան ապահովում է ձեր բրենդի անվտանգությունը Էլ․փոստի միջոցով իրականացվող հարձակումներից։ DMARC-ն ապահովում է ձեր դոմենից ուղարկված յուրաքանչյուր էլ․փոստի ստուգում՝ SPF (Sender Policy Framework) և DKIM (DomainKeys Identified Mail), պրոտոկոլների միջոցով, որպեսզի ձեր բրենդը մնա պաշտպանված, իսկ հաղորդագրությունները՝ հասնեն ճիշտ հասցեատերերին։
Ինչու՞ ընտրել EasyDMARC
Կիրառելով EasyDMARC լուծումը՝ մենք կարող ենք բազմակողմանիորեն պաշտպանել ձեր բիզնեսը էլ․փոստի միջոցով իրականացվող հարձակումներից․
- Բրենդի հեղինակություն եւ պաշտպանություն
Ապահովեք ձեր բրենդի հեղինակությունը՝ կանխելով դոմենի կեղծումն ու զեղծարար փորձերը։ Ձեր հաճախորդները եւ գործընկերները կարող են վստահ լինել, որ նամակները ստացվում են հենց ձեզանից։ - Դոմենի անվտանգության բարելավում
Պաշտպանեք ձեր դոմենը եւ կանխեք էլ․փոստով զեղծարարությունները։ Պաշտպանեք ձեր դոմենը ֆիշինգից, սպուֆինգից և բիզնես էլ․փոստի կորզումից (BEC – Business Email Compromise)։ - էլ․փոստի առաքման բարելավում
Համոզված եղեք, որ էլ.նամակները հայտնվում են Inbox-ում՝ սպամի փոխարեն, օրինական նամակները հասնում են տեղ, իսկ չարտոնված նամակները արգելափակվում են, ինչը կնպաստի նամակների բացման տոկոսի բարելավմանը (open rate) եւ էլ․փոստով քարոզարշավների արդյունավետությանը։ - Տեսանելիություն եւ վերահսկում
Վերահսկեք նամակների ուղարկման աղբյուրները եւ մշտադիտարկեք կասկածելի ակտիվությունը: - Համապատասխանություն եւ ռիսկերի կառավարում
Համոզվեք, որ ձեր դոմենը համապատասխանում է էլ․փոստի անվտանգության լավագույն պրակտիկային եւ կարգավորող պահանջներին։
Միացե՛ք աշխարհի ավելի քան 83000 ընկերություններին, որոնք վստահում են EasyDMARC֊ին եւ պաշտպանե՛ք ձեր դոմենը։