Առաջադեմ ՏԱ միջոցառումներ Ձեր կազմակերպության տեղեկատվական ակտիվները պաշտպանելու եւ անվտանգության պահանջներին համապատասխանելու համար:
ՏԱ ծառայությունները ներառում են անվտանգության հետ կապված առաջարկների ողջ հարթակը՝ սկսած ռազմավարության մշակումից մինչեւ իրագործում, ուսուցում եւ ISO27001 ներդրման խորհրդատվություն:
ՏՏ ռիսկերի կառավարում եւ անվտանգության գնահատում
Ծառայությունը ուղղված է բացահայտելու, չափելու, մեղմելու եւ վերացնելու ռիսկերը, փաստաթղթավորելու առկա վերահսկողության արդյունավետությունը
ՏԱ Ռազմավարություն, Կանոնակարգերի, Ընթացակարգերի մշակում, փաստաթղթավորում
Ուղղված է արդյունավետ ՏԱ ծրագրեր մշակելուն եւ իրականացնելուն
ՏԱ կառավարման ներդրված համակարգի թեստավորում
Իրականացնում ենք ներդրված համակարգի համապատասխանելիության ստուգում ISO27001 ստանդարտին, օգնում բացահայտել առկա ռիսկերը եւ անհրաժեշտության դեպքում առաջարկում ենք նոր ռազմավարություն
Վտանգների եւ խոցելիությունների կառավարում
Ուղղված է ՏԱ թույլ կողմերը բացահայտելուն եւ մեղմելուն
ՏԱ պատահարների կառավարում
Անվտանգության միջոցառումների հայտնաբերում եւ ժամանակին արձագանքում՝ ծառայությունների գործունակությունը վերականգնելու և մեծ ազդեցությունը կանխելու նպատակով
Նույնականացման եւ հասանելիությունների կառավարում
Համապատասխան անձանց հասանելություն տրամադրում ճիշտ ռեսուրսներին, ճիշտ ժամանակին եւ ճիշտ պատճառներով
Անվտանգության իրազեկման դասընթացներ
Աշխատակիցների իրազեկում ՏԱ պոտենցիալ ռիսկերից եւ վնասակար ծրագրերից բազային պաշտպանության մեթոդների մասին
Տեղեկատվության հուսալի հեռացում
Զգայուն տեղեկատվության ապահով հեռացման ապահովում հետագա չթույլատրված բացահայտումը կանխելու նպատակով