Բիզնեսը սպասարկող հատուկ համակարգերի, ծրագրերի եւ հավելվածների կառավարում: Վերլուծելով բիզնեսի կառուցվածքը եւ գործընթացները՝ մենք առաջարկում ենք Ձեր հատուկ կարիքներին առավել հարմար համակարգեր եւ ծրագրեր:
Հետագայում ապահովում ենք դրանց տեղադրումը, սպասարկումը, թարմացումը, սխալների հայտնաբերումը, ինչպես նաեւ մատակարարների հետ հարաբերությունների համակարգումը:
![]()
Ֆինանսական եւ հաշվապահական համակարգերի կառավարում
Ապահովում է Ձեր կազմակերպության հիմնական համակարգերի անընդհատությունը եւ հասանելիությունը, ինչպիսիք են Ավտոմատացված բանկային եւ հաշվապահական հաշվառման համակարգերը, Հաճախորդ-Բանկ, Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր եւ գրքեր, Նույնականացուցիչ քարտեր
![]()
Փաստաթղթաշրջանառության համակարգերի կառավարում

Ծառայությունը ապահովում է Ձեր կազմակերպության բիզնես-գործընթացների արդյունավետ կառավարում եւ թափանցիկություն, տեղեկատվության ձեռքբերման, դասակարգման, փոխանցման, պահպանման եւ արխիվացման արդյունավետություն
![]()
Կորպորատիվ կառավարման համակարգերի կառավարում
Ապահովում է Ձեր կազմակերպության HR, CRM, E-commerce, Ձեռնարկությունների ռեսուրսների պլանավորման եւ այլ ավտոմատացված ֆինանսական, անձնակազմի, լոգիստիկայի եւ գործառնությունների կառավարման համակարգերի լիարժեք ֆունկցիոնալությունը
![]()
Էլ․փոստի համակարգերի կառավարում
Ապահովում է Ձեր էլ.փոստի համակարգի հուսալի աշխատանքը՝ ներառյալ էլ․փոստի հասցեների կառավարում, անվտանգություն, ծավալների եւ անընդհատության մոնիտորինգ, միգրացիա, պատճենահանում, վերականգնում եւ արխիվացում
![]()
Հոսթինգի եւ վեբ համակարգերի տեղափոխում եւ կառավարում
Ծառայությունը ներառում է կայքերի, այլ web-համակարգերի եւ DNS համակարգի ֆունկցիոնալության եւ գործունակության ապահովումը, ինչպես նաեւ միգրացիաների իրականացում եւ հոսթինգների կառավարում
![]()
Ֆայլերի փոխանակման համակարգերի կառավարում
Նպատակաուղղված է ապահովելու ֆայլերի հետ համատեղ անվտանգ աշխատանքը տեղային ֆայլ-սերվերների եւ ամպային ծառայությունների միջոցով, ինչպիսիք են՝ GSuite, Google Drive, OneDrive, DropBox եւ այլ
![]()
VoIP ծառայություններ![]()
VoIP սերվերների, հեռախոսների, SIP սերվերների փոխկապակցման, ինչպես նաեւ զանգերի կենտրոնների ամբողջական ծառայություն՝ տեղադրումից մինչեւ ընթացիկ սպասարկում
![]()
Գրասենյակային տպագրության եւ թվայնացման կառավարում
Ձեր գրասենյակի ողջ տպագրական միջավայրի կառավարում, օպտիմիզացում եւ սպասարկում՝ ներառյալ սքաներներ, տպիչներ, ֆաքսեր եւ պատճենահանող սարքեր


