ծառայություններ

Ենթակառուցվածքային

Ձեր կազմակերպության տեղեկատվական ենթակառուցվածքի ադմինիստրավորում եւ կառավարում կյանքի ողջ ցիկլի ընթացքում: Ծառայությունները ընգրկում են Ձեր ՏՏ Ենթակառուցվածքի ամբողջական սպեկտրը՝ աշխատակայաններ, սերվերներ, ցանցեր, ծրագրային ապահովում, տվյալների բազաներ, ամպեր, հոսթինգ, վիրտուալ միջավայրեր, ինչպես նաեւ ՏՏ ինժեներական ենթակառուցվածքներ:


Աշխատակայանների ադմինիստրավորում
Աշխատակայանների պրոակտիվ նախապահպանում եւ կառավարում, սկսած տեղադրումից եւ կարգաբերումից մինչեւ ընթացիկ սպասարկում


Սերվերների ադմինիստրավորում
Սերվերային միջավայրի բարձր գործունակության եւ հասանելիության ապահովում՝ սերվերների վրա հիմնված տարբեր բիզնես գործառույթների, ինչպես նաեւ մշտադիտարկում աշխատանքի անընդհատության համար


Վիրտուալ միջավայրերի ադմինիստրավորում
Ձեր վիրտուալ միջավայրի անվտանգ կառավարում՝ սկսած ստեղծումից, հզորությունների պլանավորումից, կարգաբերումից մինչեւ սպասարկում, հասանելիությունների վերահսկում, ռեսուրսների օգտագործման մոնիտորինգ եւ պատճենահանում


Ցանցերի նախագծում, տեղադրում եւ ադմինիստրավորում
Անվտանգ եւ օպտիմալ ցանց, ներառյալ ճարտարապետության դիզայն եւ իրականացում, IP հասցեների գույքագրում, ցանցի ռեսուրսների օպտիմալացում, երթուղիչների եւ անջատիչների կարգաբերում, ծրագրերի տեղադրում եւ թարմացում


Ամպային ծառայությունների եւ հոսթինգի ադմինիստրավորում
Ձեր հոսթինգի եւ ամպերի ամբողջական սպասարկում, ադմինիստրավորում եւ գործունակության ու հասանելիության մշտադիտարկում


Տվյալների պահոցների եւ հենքերի ադմինիստրավորում
Ձեր տվյալների գործունակության ապահովում տեղեկատվության ողջ կյանքի ընթացքում՝ ստեղծում, մշակում, փոխանակում, պահպանում, արխիվացում եւ որոնում՝ ելնելով գաղտնիության, մատչելիության եւ ամբողջականության սկզբունքներից


Ենթակառուցվածքային համակարգերի ադմինիստրավորում
Ստանդարտացված եւ փորձարկված լուծումների ամբողջական փաթեթ՝ ապահովելու Ձեր ՏՏ ենթակառուցվածքի լայնածավալությունը եւ կենսունակությունը


ՏՏ ինժեներական ենթակառուցվածքների ադմինիստրավորում
Ինժեներական ենթակառուցվածքի նախագծում, իրականացում եւ սպասարկում, ներառյալ հովացման համակարգեր, սերվերային սենյակի եւ տվյալների կենտրոնի միջավայրի կառավարում (ջերմաստիճան, խոնավություն) եւ հակահրդեհային պաշտպանության